Էմիլի Ռատակովսկին սեքսուալ է նույնիսկ ամուսնու բաճկոնով

Կարծես թե, բաց և կարճ հանդերձանքները Էմիլի Ռատակովսկին որոշեցել է հետաձգել մինչև ամառային սեզոնը: Իրոք, վերջերս մոդելը ավելի ու ավելի հաճախ է հայտնվում սպորտային հագուստով, և հանդերձանքն ընտրելիս առաջին հերթին հարմարավետությանն է ուշադրություն դարձում։ Այնուամենայնիվ, դրանից նրա տեսքը չի դառնում պակաս տպավորիչ:

Նախօրեին հայտնի մոդելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է լլինել սեքսուալ նույնիսկ ամուսնու բաճկոնով: Նա կրում էր Սեբաստիանի «The North Face» ապրանքանիշի մանուշակագույն բաճկոնը։ Պապարացիներն այս հագուստով Էմիլիին տեսել են ամուսնու՝ Սեբաստիան Բեար-Մաքքլարդի և իրենց շան հետ զբոսնելիս: