Ջիգանի մերկ լուսանկարը, Տիմատիի արձագանքն ու Օքսանայի անտարբերությունը

Ռեփեր Ջիգանը շարունակում է ցնցել սոցիալական կայքերը: Երաժիշտի վիճակը ավելի ու ավելի մեծ վախ է առաջացնում իր երկրպագուների շրջանում: Անցած օրվա ընթացքում նա ավելի քան մեկ տասնյակ գրառում է կատարել և մեկը մյուսից ավելի տարօրինակ: Հետևորդներին պարզապես շոկի է ենթարկել նրա ամբողջովին մերկ լուսանկարը, որտեղ նրան ձեռնաշղթաներ հագցրած ուղեկցում է երեք տղամարդ։ Ջիգանը լուսանկարի վրա գեոթեգ է նշել ու դրանով փորձել ասել, որ լուսանկարն արվել է «Super Bowl 2020»-ի ընթացքում: Դա հենց այն իրադարձությունն էր, որի ժամանակ Ջենիֆեր Լոպեսն ու Շակիրան իրենց ելույթով ցնցեցին աղջ աշխարհը։

Ռեփերը կանգ չառավ մերկ լուսանկարի հրապարակման վրա և իր Ինստագրամում տեղադրեց Տիմատիի լուսանկարը սպիտակ շապիկով: Օգտագործելով «Photoshop»-ը՝ նա իր առանց հոնքերի պատկերը տեղադրեց Տիմատիի շապիկի վրա։ Նկարին կից Ջիգանը գրել էր․ «Ես սիրում եմ քեզ, իմ եղբայր Տիմատի»։

Նկարը մեկնաբանողներից մեկն էլ եղավ հենց Տիմատին, ով գրեց․ «Ջիգան, եղբայրս, 2020 թվականին մենք ունենք ընդամենը երկու թեմա՝ COVID-19-ը և քո Ինստագրամը: Նույնիսկ եթե  պատկերացնենք, որ 2019-ին ինձ կասեին, որ դու կարող ես դառնալ երկրի գլխավոր լրատվամիջոցը, ես կծիծաղեի այդ մարդու վրա: Հարցն այն է, թե ինչ գնով: Սկզբում ես ծիծաղեցի, բայց հիմա դա ինչ-որ չափով սարսափելի է: Ես քո հանդեպ ոչ մի չարություն չեմ պահում, ուզում եմ, որ դու կրկին լավ լինես և որքան հնարավոր է արագ: Եթե ​​իմ օգնության կարիքն ունես, միշտ կարող ես հույս դնել ինձ վրա: Գրիր ինձ, համարս նույնն է»։

Իսկ այս ընթացքում, երբ Ջիգանն իրեն տարօրինակ է պահում, երբ նրա երկրպագուներն ու նույնիսկ աստղերը սկսել են անհանգստանալ նրա հոգեվիճակի համար, Օքսանա Սամոյլովան իրեն փորձում է պահել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Նա տեսանյութեր է հրապարակում իր երեխաների հետ ու ընդհանրապես չի խոսում ամուսնու մասին։