Wing-ի նոր սանրվածքն ու ոճային կերպարները

Wing-ը, ով բավականին ակտիվ է իր Ինստագրամի էջում և հաճախ է հանդես գալիս հետաքրքիր ու ինքնատիպ ոճային լուծումներով, իր երկրպագուներին նոր սարվածքով է ներկայացել։

Դերասանուհու ոճափոխությունը ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների է արժանացել․ «Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», «Գեղեցկուհի», «Հրաշք» մեկնաբանությունների կողքին տեղ է գտել նաև «Ինչու՞ ես մազերդ կտրել» հարցը։

«Գեղեցիկ բաները ուշադրության կարիք չունեն»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։