«Ես ստիպված էի փախչել երեխաներիցս»․ Քիմ Քարդաշյանը չգիտի՝ ինչպես զբաղեցնել իր 4 երեխաներին - Showbiz.am

«Ես ստիպված էի փախչել երեխաներիցս»․ Քիմ Քարդաշյանը չգիտի՝ ինչպես զբաղեցնել իր 4 երեխաներին

By

Քիմ Քարդաշյանը կարանտինում է գտնվում։ Չորս երեխաների մոր համար այնքան էլ հեշտ չէ կազմակերպել ընտանիքի առօրյան։ Այդ մասին նա պատմել է Ջիմի Ֆելոնի հետ հարցազրույցի ընթացքում։
Քիմի խոսքով՝ շոուի համար իր դիմահարդարումն արել է քույրը՝ Քայլին, իսկ Ջիմիի հետ լռության պայմաններում խոսելու համար նա փախել է մայրիկի՝ Քրիս Ջենների տուն։
«Ես դուրս եմ եկել իմ առանձնատնից և հիմա գտնվում եմ մայրիկիս տան սենյակներից մեկում։ Ես ստիպված էի փախչել երեխաներիցս…»,- խոսոտավնել է Քիմը՝ նշելով, որ արդեն չգիտի՝ ինչով զբաղեցնեկ չորս երեխաներին։

Բացի այդ՝ Քիմի ավագ երեխաներն այժմ տնային կրթություն են ստանում․ Քարդաշյանը խոստովանում է, որ իր համար սարսափելի մղձավանջ է նրանց հետ դասերով զբաղվել և զուգահեռաբար ժամանակ հատկացնել փոքրիկներին։
«Մենք սլայմից պատրաստել ենք հնարավոր ամեն բան։ Հիմա գարնանային արձակուրդներ են, բայց մենք շարունակում ենք սովորել։ Չորս երեխայի համար ուսուցիչ լինելը խենթություն է։ Հիմա ես թաքնվում եմ նրանցից»,- խոստովանել է «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղը։

Իսկ ինչո՞վ է զբաղված Քանյե Ուեսթը։
Կարանտինի ընթացքում նա ուսումնասիրում է օտար լեզուներ, իսկ գիշերները ֆիլմեր է դիտում։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ