Կորոնավիրուսից մահացել է «Աստղային պատերազմների» դերասաններից մեկը

Բեմական խոսքի բրիտանացի դասախոս Էնդրյու Ջեքը, որը մարմնավորել է մայոր Կալուան Իմաթին «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում, մահացել է կորոնավիրուսից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Evening Standard պարբերականին, դերասանը կյանքից հեռացել է 76 տարեկան հասակում: Նրա մահվան մասին լուրը հայտնել է իր գործակալը՝ Ջիլ Մաքալոուն:
«Նա մահացել է առավոտյան COVID-19–ից՝ գտնվելով Չերթսիի Սուրբ Պետրոսի հիվանդանոցում»,- ասել է գործակալը:

Վերջինս հավելել է, որ դերասանի կինը՝ Գաբրիել Ռոջերսը ներկա պահին կարանտինի մեջ է գտնվում Ավստրալիայում և չի կարողացել հրաժեշտ տալ ամուսնուն: