Քայլի և Քրիս Ջեններները բուժհաստատություններին կնվիրաբերեն ախտահանիչ միջոցներ, որոնք կարտադրվեն Kylie Cosmetics ընկերության կողմից

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները և Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայր Քրիս Ջենները բժշկական հաստատություններին կնվիրաբերեն ձեռքի ախտահանիչ միջոցներ, որոնց խիստ պահանջ է զգացվում, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղերն անում են ամեն ինչ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ներդրումն ունենալու համար, գրում է աղբյուրը։

TMZ-ի տվյաներով՝ 22-ամյա Քայլիի Kylie Cosmetics և Kylie Skin ընկերությունները կսկսեն ձեռքի ախտահանիչ միջոցներ արտադրել Կալիֆոռնիայի հիվանդանոցների համար։ Ըստ հաղորդման՝ յուրաքանչյուր շիշ կներառի բուժաշխատողներին ուղղված շնորհակալական հաղորդագրություն։

Անցյալ շաբաթ Kylie Cosmetics-ը հայտարարել էր, որ դադարեցնում է բոլոր ապրանքների առաքումը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։