Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին իշխանությունները բնակչությանը պարտադիր հիշեցնում են սոցիալական հեռավորության պահպանման կարևորության և անհրաժեշտության մասին:
Նրանք ընդգծում են, որ սոցիալական հեռավորության պահպանումն առանցքային նշանակություն ունի հանգիստ և առողջ կյանքի ապահովման համար:
Աշխարհահռչակ բրենդներն ու ընկերություններն այս կոչն ավելի լսելի դարձնելու նպատակով ուշագրավ արշավ են նախաձեռնել ու կորոնավիրուսի համավարակի ֆոնին ժամանակավորապես փոխել են իրենց՝ աշխարհով մեկ հայտնի տարբերանշանները:
Նրանք դիզայներական հմուտ լուծումներով տարբերանշանների տառերն ու նշաններն իրարից միտումնավոր հեռացրել են՝ այդպիսով մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ստորև ներկայացնում ենք Luxury Launches կայքի ուշագրավ ֆոտոշարքը, որում ի մի են բերված հայտնի բրենդների «կարանտինային» տարբերանշանները․
McDonald’s
Coca Cola
Volkswagen
Nike
Audi