Գրիգ Գևորգյանը՝ կարանտինում կանանց և տղամարդկանց տարբերությունների, շատ ուտելու և միամսյակի մասին (տեսանյութ)

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, ոմանք էլ քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։
Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը գտնվելով տնային մեկուսացման պայմաններում չեն կորցնում լավատեսությունն ու շարունակում են զվարճալի տեսանյութեր հրապարակել իրենց ինստագրամյան էջերում ու ուրախացնել երկրպագուներին։
Հերթական ուրախ տեսանյութն իր Ինստագրամում հրապարակել է Գրիգը, որտեղ նա խոսել է կարանտինում՝ կանանց և տղամարդկանց տարբերությունների, շատ ուտելու և միամսյակի մասին։