Դեմի Ռոուզը երկրպագուներին ցույց է տվել՝ ինչպես է պատրաստվում պայքարել կորոնավիրուսի դեմ

Մոդել Դեմի Ռոուզը, ում համացանցում անվանում են «բրիտանական Քիմ Քարդաշյան», երկրպագուներին ցույց է տվել՝ ինչպես է պատրաստվում պայքարել կորոնավիրուսի դեմ։
Աստղն Instagram-ում անկեղծ լուսանկար է հրապարակել, որում հանրությանը ներկայացել է վառ կարմիր գույնի, լատեքսային հագուստով, որը խորը լանջաբացվածք ունի։
«Այնքան եմ երազում սուպերհերոս լինել՝ այդ կորոնավիրուսին մի լավ դաս տալու համար»,- գայթակղիչ լուսանկարը մակագրել է Ռոուզը։ Մեկնաբանություններում «բրիտանական Քարդաշյանի» հետևորդները ենթադրել են, որ COVID-19-ն այժմ հաստատ կլքի երկիրը, որովհետև ինչպես հայտնի է, գեղեցկությունը հզոր ուժ է։

Բրիտանացի մոդելը օրերս դարձել է 25 տարեկան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ օրը Դեմի Ռոուզը ստիպված է եղել միայնակ անցկացնել։
Մոդելը չի հուսահատվել։ Նա որոշել է անկեղծ լուսանկարներով բարձրացնել իր և երկրպագուների տրամադրությունը։
«Ծնունդս շնորհավոր։ Եվ ես կորոնավիրուսին ուզում եմ ասել, հեռացիր։ Շնորհակալություն բոլորին աջակցության համար։ Սիրում եմ ձեզ, սիրելիներ»,-գրել է Ռոուզն Ինստագրամի իր էջում։