Լևոն Արոնյանը բանաստեղծություն է հրապարակել ի հիշատակ կնոջ՝ Արիանա Կաոիլիի

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն Ինստագրամի «Սթորի» բաժնում հրապարակում է արել ի հիշատակ կնոջ՝ Արիանա Կաոիլիի՝ տեղադրելով Արսենի Տարկովսկու «Գիշերային անձրև» բանաստեղծությունը։
Հիշեցնենք, որ Արիանան մահացել է ավտովթարի ենթարկվելուց օրեր անց:
Նա մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։
Լևոնը Թվիթերի իր էջում գրել էր․ «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել: Ես սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»: