Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից

Մոնակոյի իշխան Ալբեր II-ը բուժվել է կորոնավիրուսից։  Նրա մոտ վարակի առկայությա մասին հայտնի էր դարձել մարտի 19-ին։ Ալբեր 2-րդը գտնվում էր իր բժշկի և «Արքայադուստր Գրեյսի» բուժհաստատության մասնագետների հսկողության տակ։
Իշխանը շարունակում էր աշխատել ու պահպանում էր շփումը իր գրասենյակի անդամների, կառավարության, ինչպես նաև մտերիմ գործընկերների հետ։

Hello պարբերականի հաղորդմամբ՝ նա ազատվել է վիրուսից և վերադառնում է տուն՝ միանալու իր ընտանիքին։ Իշխանի առողջացման լուրը հաստատել է նաև Մոնակոյի թագավորական պալատը։ Երեկ ուշ երեկոյան իշխանին թույլատրվել է ավարտել կարանտինային շրջափուլը։

Մոնակոյի իշխանը դարձել է կորոնավիրուսով վարակված առաջին ղեկավարը։