Ջասթին Բիբերը խոսել է իր և Թեյլոր Սվիֆթի կոնֆլիկտի մասին

Ամիսներ առաջ Ջասթին Բիբերը հայտնվեց սկանդալի կիզակետում՝ անհաջող կատակ անելով Թեյլոր Սվիֆթի հետ։ 2019 թվականի հոկտեմբերին Սվիֆթը աչքերի վիրահատական միջամտության էր դիմել տեսողական խնդիրների պատճառով։
Հետվիրահատական պրոցեսն այդքան էլ հեշտ չէր․ Սվիֆթի մայրը լուսանկարել էր դստերը, ով վիրահատությունից հետո փորձում էր վերականգնվել։ Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է Թեյլորը արտասվում միայն այն պատճառով, որ չի կարողանում վերցնել հենց իր ցանկացած բանանը։

Բիբերը որոշել էր կատակել՝ նմանակելով Թեյլորին։ Իր հրապարակած տեսանյութում, որը վերջերս երգիչը հեռացրեց  միկրոբլոգից, Ջասթինը Թեյլորի պես արտասվում էր։
Իհարկե, երգչուհու երկրպագուներին Բիբերի այս քայլը կատաղեցրել էր, և նրանք հեղեղել էին տեսանյութի մեկնաբանությունները մեղադրանքներով ու քննադատություններով։
Հեյլի Բիբերն այդ ժամանակ պաշտպանել էր ամուսնուն՝ բացատրելով երգչուհու երկրպագուներին, որ այդ ամենը պարզապես կատակ է, և կարիք չկա մեծ աղմուկ հանել ծիծաղելի կրկնօրինակման պատճառով։

Երկար լռությունից հետո այդ մասին որոշել է խոսել նաև Ջասթին Բիբերը։
«Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, սակայն ես որշել եմ վերջ տալ իմ կատակներին։ Այլ մարդկանց խնդիրներն այլևս իմ խնդիրները չեն»,- ասել է լրագրողների հետ հարցազրույցում Բիբերը՝ հավատացնելով, որ լավ հարաբերություններ ունի Թեյլորի հետ։