Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել է խոսել իր և Արմեն Ջիգարխանյանի կյանքի ինտիմ մանրամասների մասին

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել է հուշագրություններ գրել դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ իր սիրավեպի ու սկանդալային ամուսնալուծության մասին։
«Այսօր ես, ինչպես և ամբողջ երկիրը, գտնվում եմ տանը՝ ինքնամեկուսացման պայմաններում։ Ազատ ժամանակ շատ կա՝ կարդում եմ, երաժշտությամբ զբաղվում։ Բայց ամենակարևորը, վերջապես, սկսել եմ հուշագրություններ գրել, ինչը երկար ժամանակ հետաձգում էի, չէ որ ես պատմելու շատ բան ունեմ»,- նշել է նա։

Վիտալինայի հուշագրությունների գլխավոր թեման Արմեն Ջիգարխանյանի հետ աղմկոտ սիրավեպն է։
«Թեև նա ամբողջ երկրով մեկ ինձ գող անվանեց, զրպարտեց և հանրայնորեն նվաստացրեց, նրա վրա չարացած չեմ, հիշում եմ միայն լավը։ Գրքում ես կպատմեմ՝ ինչպես է ծնվել մեր սերը, կկիսվեմ մեր հարաբերությունների ամենանվիրական, գրեթե ինտիմ մանրամասներով, որովհետեև Արմեն Բորիսովիչն իմ առաջին տղամարդն էր»,-խոստովանել է դաշնակահարուհին։

Բացի սիրավեպից՝ նա հուշագրություններում պատմում է հայ լեգենդար արտիստի սիրելի ճաշատեսակների մասին։
Մասնավորապես, կհրապարակի լոլիկով ձվածեղի, լոռամրգի օշարակի բաղադրատոմսերը․ այս ուտեստները նա հաճախ էր պատրաստում դերասանի համար։ Այս ամենը գրելու գործում դաշնակարահուն կօգնի երիտասարդ համահեղինակը։