«Backstreet Boys» խումբը 20 տարի անց կատարել է իր գլխավոր հիթը (տեսանյութ)

90-ականների հայտնի «Backstreet Boys» խմբի մենակատարները առցանց հեռարձակում են կազմակերպել՝ կատարելով լեգենդար «I Want It That Way» հիթը։
Երաժիշտների մասնակցությամբ տեսանյութն արդեն հիթ է դարձել համացանցում։
Այսպիսով, խմբի մասնակիցները որոշել են ապահովել կարանտինի պատճառով ինքնամեկուսացած իրենց երկրպագուների հետաքրքիր ժամանցը։
«Մնացեք տանը և ապահով եղեք»,-երկրպագուներին է դիմել «Backstreet Boys»-ի անդամներից Նիկ Քարթերը։
Տեսահոլովակում խմբի անդամները երգում և պարում են իրենց երեխաների հետ: