Երգի պրեմիերա․ Զեմֆիրան «Крым» անունով նոր երգ է թողարկել

Գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո երգչուհի Զեմֆիրան երկրպագուներին ուրախացրել է իր նոր՝ «Крым» անունով երգով: Այս երգը հայտնվել է համացանցում ապրիլի 1-ին ու խոստանում է գրավել ռուսական երաժշտական թոփ տասնյակների առաջին հորիզոնականները։

«Крым» երգը գրված է երգչուհու մտերիմ ընկեր Ռենատա Լիտվինովա «Северный ветер» ֆիլմի համար: Իր Ինստագրամոում Լիտվինովան գրել է, որ Զեմֆիրայի նոր երգը ճիշտ ժամանակին է թողարկվել, որպեսզի համախմբի մարդկանց։ «Երբ շատերն այժմ միայնակ են, Զեմֆիրան թողարկել է իր նոր «Крым» երգը և համախմբեց բոլորին։ Ինչը՞ կարող է ավելի լավ լինել» – ասել է Լիտվինովան։