«Ինձ խղճալ պետք չէ»․ ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո Օքսանա Սամոյլովան կիսվել է իր զգացմունքներով

31-ամյա Օքսանա Սամոյլովայի և 34-ամյա Ջիգանի ընտանեկան սկանդալն այժմ ոչ պակաս ուշագրավ է, քան կորոնավիրուսի մասին լուրերը: Օրերս հայտնի դարձավ, որ Օքսանան, այնուամենայնիվ, որոշել է ամուսնալուծվել։

Երեկ Սամոյլովան նորից կապ է հաստատել իր հետևորդների հետ և որոշել ավելի մանրամասն խոսել իր որոշման և վերջին շրջանում իր ապրումների մասին:

«Ես հիմա չեմ փակվի: Անցած երկու ամիսների ընթացքում ես արդեն իմ ներսում ապրել եմ ամբողջ շոկը,  երեկվա գրառումը նորություն էր ձեզ համար, իսկ ես արդեն ապրում եմ դրա հետ: Ինձ պետք չէ խղճալ: Ես երիտասարդ եմ, ուժեղ, խելացի, բարի, ուրախ, գեղեցիկ և ինքս ինձ վրա վստահ: Իմ երեխաները իմ ուժն են, իմ զարդերը: Եվ ես, անպայման, երջանիկ կլինեմ, այլ սցենարով, բայց հաստատ կլինեմ: Այնպես որ, հուսով եմ, որ ես իմ մեջ ուժ կգտնեմ չտխրելու կամ գոնե տխուր չլինելու Ինստագրամում: Հիմա ամեն դեպքում բոլորի համար էլ հեշտ չէ, բայց հարկավոր է դիմանալ: Հոգ տարեք ձեր ընտանիքների մասին, գնահատեք և սիրեք միմյանց»,- ասել է Օքսանան։

Հիշեցնենք, որ ընտանիքում առկա խնդիրների մասին սկսեցին խոսել անմիջապես Սամոյլովայի և Ջիգանի համար երկար սպասված ուրախալի իրադարձությունից՝ նրանց որդու՝ Դավիթի ծնունդից հետո: