Լինդսի Լոհանը 12 տարվա ընդմիջումից հետո նոր երգ է թողարկել

33-ամյա Լինդսի Լոհանը պատրաստվում է վերադառնալ շոու բիզնես: Երգչուհին մտադիր է 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ թողարկել նոր երգ: «Back to Me» վերնագրով սինգլի համար նախատեսված թիզերը նա մի քանի ժամ առաջ հրապարակել է իր Ինստագրամի էջում։

«Այս երգը այն մասին է, թե ինչպես է պետք վերափոխել և ընդունել ինքներդ ձեզ, մեկուսացնել աղմուկը, առաջ շարժվել և բաց թողնել անցյալը: Ապրել ներկայով»,- ասել է աստղը և ավելացրել, որ դրա թողարկումը տեղի կունենա այս ուրբաթ:

Այս թիզերին նախորդել է մեկ այլ տեսանյութ, որը Լոհանը տեղադրել էր մեկ օր առաջ: Դրանում հրապարակվել են նրա կյանքի վերջին մի քանի տարում կատարված դեպքերը՝ ներառյալ նրա հայտնի պարը Հունաստանի Միկոնոս կղզում, որտեղ նա նկարահանել էր ռեալիթի շոու:
Հարկ է նշել, որ նրա բոլոր նախորդ հրապարակումները ջնջվել են:

https://www.instagram.com/p/B-dA9IPBp5b/?utm_source=ig_web_button_share_sheet