Ցեկալոյի կինը ցուցադրել է իր բարեմասնությունները

28-ամյա Դարինա Էրվինը ուրախացրել է իր ինստագրամյան հետևորդներին: 59-ամյա երաժշտական ​​պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոյի կինը որոշել է ցուցադրել իր բարեմասնությունները։ Ցեկալոյի չորրորդ կինը ցույց է տվել, թե ինչպես է անցնում իր ու ամուսնու մեկուսացած առօրյան Լոս Անջելեսում: Դարինան ակնկարկել է, որ ինքն ու ամուսինը բնավ չեն ձանձրանում:

Տարբերվող արտաքինով գեղեցկուհին իրեն լուսանկարել է լոգարանում: Նրա սեքսուալ կերպարը անտարբեր չի թողել երկրպագուներին։ Ալեքսանդրը և Դարինան փակ կյանք են վարում, նրանք հազվադեպ են հայտնվում մարդաշատ իրադարձությունների ժամանակ: Դարինան շեշտել է, որ մարդկանց հետ ակտիվ շփման պակասը իր համար արդեն սովորական է: «Իմ դեպքում սոցիալական հեռավորություն պահելն արդեն երկու տարի է շարունակվում է» – ասել է նա: