Քսենյա Սոբչակի ամուսինը դժգոհ է ննջարանում նրա պահվածքից

Հայտնի զույգի համատեղ լուսանկարը հիշեցնում է ընտանեկան հարաբերություններում առկա խնդիրների մասին ֆիլմից մի կադր: Ամուսինները անկողնում պառկած են՝ ծածկված սպիտակ սավաններով: Կոնստանտինը տխուր նայում է էկրանին, իսկ կինը նրան կարծես թե արհամարհում է:

Քսենիան ցույց է տվել, որ կարանտինը անխնամ լինելու պատճառ չէ՝ վարսահարդարում և դիմահարդարում է արել։ Բայց ջերմ գրկախառնությունների և համբույրների փոխարեն Սոբչակը որոշել է զբաղվել իր գործերով։ Նա լուրջ հայացքով իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է հեռախոսի վրա: Ռեժիսորի տխուր հայացքը հստակ դժգոհություն է արտահայտում այն մասին, թե ինչպես են իրենց ննջարանում զարգանում իրադարձությունները: Կոնստանտինը ծաղրել է կնոջն իրեն անտեսելու համար: «Նման ռոմանտիկ երեկո» – նկարին կից գրել է Բոգոմոլովը: