Նիկոլ Շերզինգերը նկարահանվել է չափազանց անկեղծ ֆոտոշարքում

«The Pussycat Dolls» խմբի մենակատար Նիկոլ Շերզինգերը կարանտինի ընթացքում հետևորդներին թույլ չի տալիս ձանձրանալ։ Օրերս խմբի պաշտոնական էջում տեղի է ունեցել նոր երգի պրեմիերան՝ «React» երգի ռեմիքսը։ Երկրպագուներին երգը չի հիասթափեցրել։

Երգչուհին նաև ոչ պակաս թեժ տեսանյութ է հրապարակել նկարահանման ընթացքից։ Աստղը սև, լատեքսային բոդի է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Բարձրակրունկներն ընդգծել են երգչուհու երկար ոտքերը։ Իսկ «ոստիկանական» գլխարկը, որը զարդարված է քարերով, ընդգծել է նրա չափազանց սեքսուալ և համարձակ կերպարը։

https://www.instagram.com/p/B-cy7_aD0ti/?utm_source=ig_web_button_share_sheet