Բրիթնի Սփիրսը փորձում է վերադարձնել իր կազմվածքը

Տնային մեկուսացման ընթացքում ակտիվ մնալը կարևոր է, ուստի տնային կանոնավոր մարզումներն արդեն դարձել են մոդայիկ։ Ֆիթնեսի մասնագետներն ու նրանց հետևորդները տեսագրություններ են նկարում և տարածում սոցիալական ցանցերում: 38-ամյա Բրիթնի Սփիրսը մարզվելու համար օգտագործում է իր տան բակը: Փոփ աստղը իր հետևորդների համար բացահայտել է իր առօրյան ու պատմել մարզումների մասին։

«Ես չունեմ որովայնի այն մկանները, ինչպես նախկինում, բայց ուզում եմ ցույց տալ ձեզ, թե ինչ եմ անում, որպեսզի բարելավեմ իմ կազմվածքը» – ասել է փոփ աստղը: Բրիթնին նշել է, որ ինքը ցույց է տալիս իր մարզումների մի մասը, բայց իրականում շատ ավելին է կատարում: