Երիտասարդ կինը Եվգենի Պետրոսյանին կարանտին է ուղարկել

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, որն, ըստ լուրերի, վերջերս մայր է դարձել, ամուսնուն ինքնամեկուսացման է ուղարկել։ Այս մասին հայտնում են ռուս լրագրողները, որոնք անհաջող կերպով փորձել են զրուցել Պետրոսյանի հետ։

«Եվգենի Վահանովիչն ինքնամեկուսացման պայմաններում է։ Չի խոսի»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում հայտարերել է Բրուխունովան։

Մեկուսացած է նաև Բրուխունովան, ամուսինները վերջերս են վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից, ուր անցկացրել են հանգիստը։ Սակայն նրա խոսքով՝ ինքը դուրս է գալիս՝ խանութ ու դեղատուն գնալու նպատակով։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը բասացական է, սակայն Բրուխունովան զգոնությունը չի կորցնում։

Պետրոսյանը ևս չի ձանձրանում։ Նա հեռահար նկարահանվել է Իվան Ուրգանտի շոուում և հայտարարել, որ մենակեցության պայմաններում իրեն օգնում են գադջեթները։