Իրինա Շեյքը նվիրատվություն է կատարել՝ անապահով ընտանիքների երեխաներին օգնելու համար

34-ամյա թոփ-մոդել Իրինա Շեյքը երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ խախտեց լռությունը: Նա հանդես եկավ կորոնավիրուսային համաճարակի մասին հայտարարությամբ: Շատ մարդկանց նման՝ Իրինան ևս մեկուսացած կյանք է վարում։ Նա վայելում է իր նոր սիրելիի՝ Վիտո Շնաբելի ու դստեր հետ անցկացրած ժամանակը։

Բոլորի համար դժվար ու լարված պահին Իրինան դիմեց երկրպագուներին: «Կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակ են: Շատ երեխաներ այստեղ՝ Նյու Յորքում և երկրի ամբողջ տարածքում, չեն ստանում այն ​​անվճար սնունդը, որը սովորաբար ստանում էին դպրոցում: Այն նրանց հիմա ավելի անհրաժեշտ է, քան երբևէ» – ասաց Շեյքը: Սուպերմոդելը միացավ «Foodbank» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը, որը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին ապահովում է սնունդով: «Ես նվիրատվություն եմ արել, որպեսզի աջակցեմ մեր քաղաքի անապահով  ընտանիքներին և նրանց երեխաներին: Բոլորն էլ կարող են անել նույնը հենց հիմա» – հայտարարեց Շեյքը: