Հարավկորեական խմբի երգիչը ներողություն է խնդրել ապրիլմեկյան անհաջող կատակի համար

Հարավկորեական K-Pop երաժշտական խմբի անդամ Կիմ Ջե Ջունը ներողություն է խնդրել երկրպագուներից ապրիլի 1-ի առթիվ արած անհաջող կատակի համար:

Ինչպես հայտնում է CNN-ը, երգիչը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է հիվանդանոցում: Նախ նա երկրպագուներին տեղեկացրել էր, որ վարակվել է, քանի որ չի հետևել կառավարության հորդորներին և «անհոգ կենսակերպ է վարել»: Մեկ ժամ անց նա ինքը հերքել է այդ լուրը՝ գրելով, որ դա ապրիլմեկյան կատակ էր:

Իր ինստագրամյան գրառման մեջ, որն ավելի ուշ հեռացրել է, 34-ամյա երաժիշտը գրել էր. «Չեմ կարծում, որ արցունքները բավարար կլինեն, երբ անզգուշության պատճառով ձեզ դժբախտություն պատահի: Եկեք ուշադիր լինենք: Գիտեմ, որ սխալ էի, միայն ցանկանում էի ասել, որ մենք պետք է գիտակցենք բոլոր վտանգներն ու նվազեցնենք զոհերի քանակը»։