Մեգան Մարքլը ձայնագրվել է փղերի կյանքի ու մայրիշխանության մասին ֆիմի համար

Ըստ ինսայդերական կանխատեսումների՝ 38-ամյա Մեգան Մարքլի աշխատանքային ուղղություններից մեկը լինելու է աշխարհում կանանց իրավունքների պաշտպանությունը: Արքայազն Հարիի կինը բազմիցս խոսել է կին ղեկավարների ու ուժեղ կանանց մասին։ «BBC»-ի վավերագրական ֆիլմերի ստեղծողներից մեկը՝ Վանեսա Բերլովիցը լրատվամիջոցներին հայտնել է, որ Սասեքսի դքսուհին հետաքրքրությամբ լսում էր փղերի մայրիշխանության մասին իր պատմությունները: Այս շաբաթ «Disney +» հեռուստաալիքը կհեռարձակի Բերլովիցի նոր ֆիլմը՝ «Elephant»-ը, որում լսվող ձայնը Մեգան Մարքլինն է, ով սիրով համաձայնվել էր ձայնագրվել այդ նախագծի համար։ Ֆիմից ստացած իր հոնորարը Մեգանը նվիրաբերել է բարեգործական ֆոնդերին։

«Սասեքսի դքսուհին ցնցված է փղերի մասին պատմություններից, հատկապես էգերի վարքից, որոնք առաջնային դեր ունեն ընտանիքում: Այս ամենը կանանց ղեկավարության մասին է: Սա լիովին այլ տեսակի իշխանություն է, քանի որ խոսքը համակարգված ղեկավարության մասին է: Այն շատ է գրավել դքսուհուն» – պատմել է Վանեսան։