Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից և անցել է աշխատանքի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դուրս է եկել երկշաբաթյա ինքնամեկուսացումից ու վերադարձել է աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով կանցլերի խոսնակին:

Մերկելը կարանտինում էր գտնվում ու տնից էր աշխատում այն բանից հետո, երբ մարտի 20-ին պատվաստում էր ստացել մի բժշկից, որի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:

Նշվում է, որ կորոնավիրուսի ֆոնին կանցլեր Մերկելի վարկանիշը բարձրացել է. գերմանացիները հիացած են, թե ինչպես է Մերկելը կարողանում պայքարել երկրում կորոնավիրուսի տարածման դեմ։