Ջենիֆեր Էնիսթոնի անակնկալը՝ կորոնավիրուսով վարակված բուժքրոջ համար

Ջիմի Կիմելի շոուի (Ջիմին այժմ ձայնագրում է իր շոուները տանը, հաղորդակցվում հյուրերի հետ տեսանյութերի միջոցով) հերոսուհին դարձել է Յուտա նահանգից բուժքույր Քիմբել Ֆեյրբենքսը, ով անցած շաբաթ վարակվել էր կորոնավիրուսով: Այժմ Քիմբելը, ով աշխատել է հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, գտնվում է մեկուսացման մեջ և չի կարող տեսնել իր ընտանիքին ու երկու փոքրիկ դուստրերին:

Ջիմին որոշել ուրախացնել ու զարմացնել Քիմբելին: Ես ուզում եմ, որ Դուք հիմա տեեսնեք ու խոսեք մեկի հետ։ Նրա անունն է Ջենիֆեր է – ասել է հաղորդավարը, և հաջորդ պահին զրույցին միացել է  Ջենիֆեր Էնիսթոնը: Դերասանուհին անմիջապես ջերմորեն ողջունել է բուժքրոջը։

«Ողջույն, սիրելիս, շատ հաճելի է հանդիպել Ձեզ: Ես պարզապես ուզում եմ ասել. «Աստված օրհնի ձեզ»: Ձեզ և ձեր բոլոր գործընկերներին, ովքեր կատարում են իրենց պարտականությունները: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է իմ երախտագիտությունը հայտնեմ այն ամենի համար, ինչ դուք անում եք ձեզ վտանգի ենթարկելով» – ասել է դերասանուհին։

Էնիսթոնը նաև հետաքրքրվել է կնոջ առողջական վիճակով: Քիմբելը խոստովանել է, որ ինքն արդեն ավելի լավ է, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել դերասանուհուն՝ իրեն ուղղված ջերմ խոսքերի համար: Բայց այս խոսակցությունն այսպես չի ավարատվել։ Էնիսթոնը և հաղորդավար Ջիմ Կիմելը բուժքրոջը ու նրա հետ նույն բաժնում աշխատող մարդկանց նվիրել են 10,000 դոլարի նվեր-քարտեր՝ ռեստորաննի և խանութների առաքման ծառայություններից օգտվելու համար: