Սեմյուել Լ․ Ջեքսոնը կորոնավիրուսի մասին հայհոյանքներով լի բանաստեղծություն է ընթերցել (տեսանյութ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Սեմյուել Լ․ Ջեքսոնը Jimmy Kimmel Live շոուի ժամանակ կորոնավիրուսի մասին բանաստեղծություն է ընթերցել, հայտնի է դառնում հաղորդման յութուբյան տեսաալիքում հրապարակված տեսանյութից։

Ստեղծագործության անվանումը հայհոյանք է պարունակում, և այն կարելի է տեսնել դերասանի ձեռքին եղած գրքի շապիկին գրված։ Հաղորդավարի հետ ունեցած ջերմ զրույցից հետո դերասանը վերցնում է գիրքն ու սկսում ընթերցել բանաստեղծությունը:

«Կորոնավիրուսը կատակ բան չէ»,- զգուշացնում է դերասանը և հայհոյանքով լի խոսքում նշում, որ տանը մնալը հեշտ է:

Տեսանյութում այդ հատվածը՝ 6:10 րոպեից: