«Սկսում ես գնահատել, ամեն ինչ շուրջդ ու ամեն մեկին». Իննա Խոջամիրյանը՝ կարանտինի մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և անդրադարձել արտակարգ դրության պայմաններում փոխված առօրյային։

«Ընդամենը 10 օր պահանջվեց հասկանալու համար, որ իրականում գերհոգնած չէիր աշխատանքային եռուզեռից, որ կյանքիդ տեմպն ու իրադարձություններն ամենևին չէին կորցրել իրենց գույնն ու հետաքրքրությունը, ուղղակի այդ ամենը սկսել էր սովորական ու անկարևոր թվալ, հասկանալու համար, որ վիրտուալ իրականությունն ու սոցկայքերը շատ արագ կարող են նյարդայնացնել ու սթրեսսի ենթարկել, որ իրականում շատուշատ անկատար անելիքներ կան, որոնք «ազատ» ժամանակ անտեսել ես… Հասկանում ես, որ քաղաքի կենտրոնում, քարին նստած, մաքուր օդին անհոգ ու ԱՌՈՂՋ մի բաժակ սուրճ խմելն արդեն առավելություն է, կյանքի գույն է ու ազատություն… Սկսում ես գնահատել, ամեն ինչ շուրջդ ու ամեն մեկին…»,- գրել է դերասանուհին։