Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջը հեղեղել է Հայաստանի մասին գրառումներով

Վերջին մի քանի ժամերի ընթացքում ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Թվիթերը լի է Հայաստանի վերաբերյալ, հայկական դրոշով թվիթներով:

«Ես սիրում եմ Ջեքի Նիքերսոնի հետ Հայաստանում արված լուսանկարները: Այդ պատկերները հավետ կմնան, և մենք ունենք ամենալավ հիշողությունները»,- նշել է Քիմ Քարդաշյանը:

«Մեծ պատիվ էր ճաշել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ հետ»,- գրել է Քարդաշյանը:

«Հայոց Ցեղասպանության թանգարան այցելությունը բացում է մարդկանց աչքերը: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է նա։

Օգտատերերից մեկը նկատել է, որ Քիմը միշտ խենթ սեր է ցուցաբերում հայ երկրպագուների հանդեպ. «Ես շատ հարգում եմ դա: Նա չի մոռանում իր արմատները»:

Քարդաշյանը կիսվել է այդ գրառմամբ և նշել. «Ես նրանց այնքան շատ եմ սիրում»:

«Մեր՝ Հայաստան կատարած ուղևորությունն ամենալավն էր»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք քույրերն իրենց երեխաների հետ պատրաստվում են գնալ Հայաստան, ինչին ի պատասխան, Քարդաշյանն ասել է, թե դա իսկական երազանք է։

Նոեմի անունով օգտատերը նկատել է, որ հեռուստաաստղը շատ մտահոգված է Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության հարցերով:

«Նա մշտապես փորձում է աշխարհին ցույց տալ՝ հպարտ է, որ հայ է»,- գրել է նա:

Օգտատերերից մեկը գրել է՝ կցանկանար, որ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, լիներ Հայաստանում և տեսներ երեխաների  մկրտությունը։ Քարդաշյանը, ի պատասխան, գրել է, որ շատ կցանկանար Երևանում Կարապի լճում ամուսնու ելույթը կրկնվեր:

«Մենք ամենալավ ժամանակն ենք անցկացրել»,- նշել է նա։
Նա կիսվել է մի օնլայն ծրագրի արդյունքներով, որը լուսանկարի միջոցով  գուշակում է ազգությունը: Պարզվել է, որ Քարդաշյանը 47 տոկոսով նման է հայի, 29 տոկոսով՝ իռլանդացու, 20 տոկոսով՝ բրիտանացու և 4 տոկոսով՝ իսպանացու։