Օքսանա Սամոյլովան ամուսնալուծության մասին հայտնելուց հետո փակում է նաև բիզնեսը

Օքսանա Սամոյլովային լուրջ փոփոպություններ են սպասվում ոչ միայն անձնական կյանքում, այլև բիզնեսի բնագավառում։ I Am Special երեխաների և կանանց հագուստի ապրանքանիշի պաշտոնական էջում, որը պատկանում է Օքսանային, տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ապրիլի 6-ին խանութը կփակվի։ «Հարգելի ընկերներ, խանութն աշխատում է մինչև երկուշաբթի՝ ապրիլի 6-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Սակայն առայժմ հայտնի չէ՝ ինչն է Օքսանային ստիպել փակել բիզնեսը՝ ընտանեկան խնդիրները, թե կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինը։ Սամոյլովան ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը։

Օրերս հայտնի է դարձել, որ Օքսանա Սամոյլովան բաժանվում է Ջիգանից։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։