85-ամյա իտալացի աշխարհահռչակ դիզայներ Սերխիո Ռոսին մահացել է կորոնավիրուսից

Իտալական ԶԼՄ-ները հայտնում են հայտնի կոշիկի դիզայներ Սերխիո Ռոսիի մահվան մասին․ նա 85 տարեկան էր: Ըստ նրանց, մի քանի օր առաջ նա հոսպիտալացվել է Էմիլյա-Ռոմանիաա շրջանի Չեզեն քաղաքի Բուֆալինիի հիվանդանոցում, նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Չնայած բժիշկների ջանքերին՝ հիվանդի վիճակը արագորեն վատթարացել է, և նրանք չեն կարողացել օգնել նրան: Մահը վրա է հասել երեկ կեսօրին:

Սերխիո Ռոսին ծնվել է Սան Մաուրո Պասկոլի քաղաքում՝ իտալական կոշիկի արտադրության հիմնական շրջաններից մեկում, 1935 թվականին: Նա ուսումնասիրել է այս մասնագիտությունը հոր հետ, սկսել է կոշիկներ արտադրել դեռևս 1950-ականների սկզբին, իսկ 1968-ին հիմնել է իր հռչակավոր ապրանքանիշը: Դիզայները նաև համագործակցել է այնպիսի նորաձևության տների հետ, ինչպիսիք են Versace-ն, Dolce & Gabbana-ն և Azzedine Alaïa-ն: Դիզայները ունի մեկ որդի ՝ Ջանվիտո Ռոսին, ով շարունակում է իր հոր գործը։