Էմիլի Ռատակովսկու18+ լուսանկարն ու կարանտինյան զվարճալի տեսանյութը

Հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկին իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր, ուրախ տեսանյութով և բավականին անկեղծ ու էրոտիկ լուսանկարով։ Տեսանյութում Էմիլին ցուց է տալիս, թե ինչպես միայնակ հաղթահարել տնային մեկուսացումը և լոգարանի հայելու դիմաց ինքն իր հետ սուրճ, գինի և հյութ է խմում։ Տեսանյութին կից նա ավելացրել է #stayhome հեշթեգը։

Իսկ դրանից հետո նա հրապարակել է սև-սպիտակ մի լուսանկար, որը կրկին արված է իր լոգարանում։ Նկարում Էմիլին մերկ կանգնած է հայելու առաջ, իսկ ամուսինը գրկել է նրան։ Էմիլին գրել է, որ այդ լուսանկարն արվել է, երբ իրենք դեռ վեց ամսվա ամուսիններ էին։