Շքեղության գույնը․ Բեժ երանգի 5 total look-երի տարբերակներ

Բեժ գույնի երանգներով հագուստները ենթագիտակցորեն ընկալվում են որպես թանկ հագուստ: Եթե ցանկանում եք շքեղ տեսք ունենալ, ապա պետք է սովորեք, թե ինչպես ստեղծել այս գույնի մոնոխրոմ համադրություններով կերպարներ: Կարող եք նայել հայտնի մարդկանց և նրանցից օրինակ վերցնել:

Այն կանոնը, որ վերարկուն պետք է լինի նույն երկարության, որքան հագուստն է՝ հնացած է: Արդեն հանգիստ կարող եք կրել միջին երկարության դասական վերարկու, երկար ու ազատ զգեստի հետ: Այս համադրությունը բավականին հետաքրքիր տեսք ունի գործվածքների տարբեր խտությունների շնորհիվ:

Մետաքսյա մուգ բեժ կիսաշրջազգստը հիանալի կերպով համադրվում է ավելի լայն ու բաց երանգի  վերարկուի հետ: Բեժ հագուստների հետ կարելի է համադրել գոնե մեկ սպիտակ դետալ։ Դա կարող է լինել, բլուզ, պայուսակ կամ աքսեսուար, քանզի սպիտակ գույննը  ավելի արտահայտիչ է դարձնում  բեժ երանգն ու շեշտում ստվերների խորությունը:

Երբեմն կատարյալ տեսք ունենալու համար բավական է միայն մեկ բեժ զգեստ: Համոզվեք, որ այն գեղեցիկ է «նստում» ձեր մարմնի վրա։ Եվ, իհարկե, մի մոռացեք ընտրել համապատասխան աքսեսուարներ։

Բեժ գույնը կատարյալ է կանացի տեսքն ուրվագծելու համար։ Այս մեղմ երանգը տալիս է թեթևություն և նրբություն, հատկապես այն դեպքում, երբ և՛ բլուզը, և՛ կիսաշրջազգեստը կարված են բարակ, թեթև գործվածքներից:

Բեժ երանգի բարձր գոտկատեղով, լայն տաբատը տեսողականորեն ձեր ոտքերն ավելի երկար կդարձնի: Նախընտրելի է կրել մի քանի տոն ավելի մուգ տաբատ, քան մյուս հագուստները: Մի մոռացեք ճիշտ երկարության մասին՝ տաբատի փեշը պետք է գրեթե ամբողջությամբ ծածկի կոշիկները։