Սկանդալ․ Շիշկովայի ու Բոնյայի փոխադարձ վիրավորանքները

Հաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան օրեր առաջ այնքան էլ հարգալից չի արտահայտվել մոդել Ալյոնա Շիշկովայի մասին։ Վիկտորյան իր երկրպագուների համար որոշել էր բացահայտել իր գեղեցկության ու երիտասարդության գաղտնիքները։ Նա խոստովանեց, որ չի դիմել «գեղեցկության ներարկումների» օգնությանը, այլ նախընտրում է սեփական արյան շիճուկն ու մերսումները:

«Մինչ բոլորը վազում են ֆիլերներ ու բոտոքս ներարկելու հետևից, ես բնության մեջ եմ փնտրում այլընտրանքը: Ի վերջո, դրանց ազդեցությունը ժամանակավոր է, իսկ 27 տարեկանում դուք կնմանվեք Ալենա Շիշկովային՝ այտուցված դեմքով և անբնական միմիկայով: Երբ վերջերս տեսա նրա լուսանկարը, ես պարզապես չճանաչեցի նախկին երիտասարդ գեղեցկուհուն» – ասաց Վիկտորիան:

Հաղորդավարուհու խոսքերը վիրավորեցին Ալյոնային ու նա որոշեց հակահարված հասցնել Բոնյային։ Շիշկովան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար հրապարակեց ու դրան կից գրեց, որ այն կինը, որն արյան շիճուկ է գովազդում և պարբերաբար արգելված նյութեր է օգտագործում առնվազն հոգեկան խանգարումներ ունի։ Նա ընդգծեց, որ ինքը այտոսկրերում չունի ներարկված ֆիլլերներ, արհեստականորեն չի մեծացրել հետույքը և որ ընդամենը մի փոքր ներարկել է շուրթերը։ «Բնական գեղեցկության մասին խոսելուց առաջ, մարդը պետք է նախ հեռացնի վինիրները, կեղծ մազերը, ֆիլլերները, իմպլանտները, բոտոքսը և այլն» – պատասխանեց Ալյոնան Բոնյանին: