Քորթնի Քարդաշյանը կիսվել է Հայաստանում արված լուսանկարներով և դրանց կից գրառում արել

Քորթնի Քարդաշյանն այսօր իր ինստագամյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարների շարքով, որոնք արվել են Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ Քորթնին ու Քիմը եկել էին մկրտելու իրենց երեխաներին։ Քորթնիի հրապարակած լուսանկարներում ոչ միայն մկրտության արարողության կադրեր են, այլև բնապատկերներ, Երևան քաղաքի լուսանկարներ և հայկական ռեստորաններից մեկում արված լուսանկարներ։

«Մինչ մենք տանն ենք, հարգելով մեր արմատները՝ ձեզ հետ կիսվում եմ աշխարհի մեկ այլ մասի լուսանկարներով և պատմությամբ՝ Հայաստան կատարած մեր ուղևորության ընթացքում» – լուսանկարների շարքին կից գրել է Քորթնին։