Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին - showbiz.am

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին

By

Նախաճաշի կարևորության ու օգտակարության մասին բոլորն են լսել, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում նախաճաշի ճիշտ ընտրությանն ու հաճախ ուտում են առաջին պատահած մթերքը։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ կան ուտեստներ ու սննդամթերքի տեսակներ, որոնք մարդիկ հաճախ են ուտում նախաճաշին, սակայն դրանք ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են անգամ վնասակար լինել ու առողջական խնդիրներ առաջացնել։

Բժիշկները միաշանակ խորհուրդ չեն տալիս նախաճաշել արագ պատրաստման համար նախատեսված կիսաֆաբրիկատ շիլաներով ու լապշայով, քանի որ դրանք չեն պարունակում որևէ վիտամին կամ այլ օգտակար նյութ։ Բացի այդ, նման պատրաստի շիլաներում պարունակվում է հսկայական քանակությամբ շաքար, ինչը շատ վնասակար է ինչպես առողջության, այնպես էլ կազմվածքի համար։

Բավական մեծ քանակությամբ շաքարի պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս նախաճաշել նաև քաղցր բլիթներով, կոնֆետներով և նմանատիպ այլ քաղցրավենիքով։ Նման դեպքերում եթե կա որևէ քաղցր բան ուտելու ցանկություն, ապա կարելի է նախապատվությունը տալ զեֆիրին կամ դառը շոկոլադին՝ համադրելով դրանք թեյի հետ։

Նախաճաշին մասնագետները խորհուրդ չեն տալիս նաև ուտել սպիտակ հաց, բլիթներ կամ բուլկիներ։ Բանն այն է, որ դրանք ոչ միայն բացասաբար են ազդում կազմվածքի վրա, այլև բոլորովին չեն հագեցնում և քաղցի զգացումը վերադառնում է նախաճաշելուց ընդամենը կես ժամ անց։

Բացի այդ, երշիկեղենն ու նրբերշիկները նույնպես չեն համարվում նախաճաշի համար լավ ընտրություն։ Սա պայմանավորված է նրանով, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ ու տարատեսակ հավելումներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարսողության վրա։ Նման դեպքերում մսամթերքով նախաճաշելու ցանկության դեպքում սննդաբանները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ հավի կրծքամսին կամ հնդկահավի մսին, որը կարելի է նախապես խաշել, համեմել ու պահել սառնարանում։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Մայքլ Ջեքսոնի դուստրը խոստովանել է, որ հոր մահից հետո ինքնասպանության մի քանի փորձ է արել ու սկսել է իրեն վնասվածքներ պատճառել

22-ամյա Փերիս Ջեքսոնը խոսել է իր ինքնասպանության փորձի մասին՝ Facebook Watch-ի նոր հաղորդման վերջին թողարկման ժամանակ, որը կոչվում է...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Շարլիզ Թերոնը չի համակերպվում, որ «Խելահեղ Մաքս»-ը ֆիլմում իրեն կփոխարինի ավելի երիտասարդ դերասանուհի

Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը Hollywood Reporter-ի հետ զրույցում մեկնաբանել է «Խելահեղ Մաքս» ֆիլմի հաջորդ մասում ռեժիսոր Ջորջ Միլլերի՝ իր կերպարն ավելի երիտասարդ...
Ավելին
post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

Լավագույն ըմպելիքներն իմունային համակարգն ամրապնդելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար

Նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին իմունային համակարգի ամրապնդումը շատ կարևոր է, քանի որ բարձր իմունիտետն օգնում է ավելի լավ պայքարել...
Ավելին