Ռոբերտ Քենեդու թոռնուհին անհետ կորել է

The Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդու թոռնուհին որդու հետ ապրիլի 2-ին անհետ կորել է Մերիլենդ նահանգի ափամերձ հատվածում: Խոսքը Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինի ու նրա 8-ամյա որդու՝ Գիդեոնի մասին է։

Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել Շեյդի Սայդ քաղաքում: 40ամյա Մեյվ Քենեդին ընտանիքի հետ այնտեղ էր մեկնել՝ մորը տեսակցելու:

Անհետացած կնոջ ամուսինը պատմել է՝ երեխաները գնդակ են խաղացել գետի մոտ: Հանկարծ գնդակը ջուրն են նետել: Կինը որդո հետ կանոե է նստել՝ գնդակը վերցնելու համար, սակայն գետի հոսքն այնքան ուժեղ է եղել, որ նրանք չեն կարողացել ափ վերադառնալ։