Մոնիկա Բելուչին հանդես է եկել շքեղ ֆոտոշարքով

Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին Harper’s Bazaar նորաձևության ամսագրի համար անկեղծ ֆոտոշարքի նկարահանումներին է մասնակցել: Լուսանկարներից մեկը դերասանուհին հրապարակել է ինստագրամ սոցիալական կայքի իր էջում։
Պարբերականի հետ ունեցած իր հարցազրույցում աստղը հայտնել է, որ կոսմետիկ կամ պլաստիկ միջամտությունների հետևից չի ընկնում։
Խոսելով իր գեղեցկության գաղտնիքի մասին՝ Մոնիկան ասել է․ «Ամեն ինչ շատ պարզ է։ Ես սիրում եմ զբաղվել պիլատեսով, լողալ լողավազանում։ Ինչ վերաբերում է դեմքին, ես, պարզապես, թեթև դիմահարդարվում եմ»։

Գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը Մոնիկա Բելուչիի պնդմամբ՝ ճիշտ սննդակարգն է և մարզումները:
«Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր որոշում են ճիշտ սնվել ընդամենը մի քանի շաբաթ: Հետո կարծելով, որ արդեն իդեալական մարմին ունեն՝ վերադառնում են ֆասթֆուդին: Գեղեցիկ մարմինը՝ տարիների աշխատանքն ու չարչարանքն է»,- ասել է Բելուչին:
Երկրպագուները հիացել են Բելուչիի նոր լուսանկարով՝ լուսանկարի մեկնաբանությունները հեղեղելով հաճոյախոսություններով ու ջերմ խոսքեորվ: