«Ամենայուրահատուկ ու հիշվող նվերը կլինի այս տարի»․ի՞նչ անակնկալ է պատրաստել Գևորգ Մկրտչյանը Իրինա Այվազյանի համար

Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանն ընկերություն են անում։
Զույգը համառորեն լռում էր այս մասին և չէր մեկնաբանում լուրերը, թեև պարբերաբար հրապարակում էին համատեղ լուսանկարներ։
Շաբաթներ առաջ Գևորգն ու նրա պրոդյուսեր Արման Անտոնյանը հյուրընկալվել էին «Արմենիա TV»-ի «Բարի լույս» հաղորդմանը, որի ժամանակ պրոդյուսերը բացել էր փակագծերն ու նկատել, որ Գևորգի տեսահոլովակի համացանցային հաջողությունն ու դիտումների քանակը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Գևորգը և տեսահոլովակի հերոսուհին՝ Իրինա Այվազյանը, իրականում էլ միասին են, ինչի շնորհիվ շատ բնական խաղացել են այն, ինչ իրական կյանքում են։

Showbiz.am կայքի հետ զրույցում Գևորգը խոստովանում է, որ ապրիլիյոթյան ամենայուրահատուկ ու հիշվող նվերը կլինի այս տարի։
Խոսելով կարանտինի և կանանց միամսյակի մասին Գևորգն կատակով ասում է․ «Ի դեպ, շնորհավորում եմ արական սեռի ներկայացուցիչներին՝ այս տարին մեր օգտին էր։ Իսկ եթե լուրջ, ապա ամենայուրահատուկ ու հիշվող նվերը կլինի այս տարի։ Մի փոքր համբերությամբ լցվեք, ու մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի»։

Գևորգ Մկրտչյանը նաև պատմում է, որ կարանտինի պատճառով հետաձգվել են ռուսաստանյան իր համերգներն ու տեսահոլովակի պրեմիերան։ Երգիչը, սակայն, գտնում է, որ կարանտինն էլ իր դրական կողմն ունի։
«Երբ ազատ ժամանակ ես ունենում, կարողանում ես նոր կողմերից քեզ բացահայտել»,-ասում է Գևորգը։