Աստղագուշակ ապրիլի 6-ի համար

 

Խոյեր

Շաբաթը կսկսվի անհանգստություններով և աշխատանքային խնդիրները լուծելով։ Այնուամենայնիվ, արդեն հինգշաբթի դուք կկարողանաք հաղթահարել դրանք։ Կարող եք նաև պարզել, որ այն խնդրի լուծումը, որը ձեզ անհանգստացնում էր՝ ձեր աչքերի առաջ էր:

Ցուլեր

Սա ճիշտ ժամանակն է ձեր կյանքում ամեն բան դասավորելու և կարգավորելու, բայց չմոռանաք պաշտպանել ձեր շահերը: Աշխատեք չխախտել առողջ ապրելակերպի սկզբունքները:

Երկվորյակներ

Այս շաբաթ ձեր առջև կարող են բացվել որոշ նոր հնարավորություններ, հեռանկարներ: Գուցե դրանք կլինեն նոր գնումներ կամ բիզնեսի սկիզբ: Շաբաթվա վերջում դուք կունենաք ֆինանսական շահույթ:

Խեցգետիններ

Հնարավոր է հոգնածություն զգաք ծանրաբեռնվածության և անընդհատ խնդիրներ լուծելու պատճառով, բայց մինչև ուրբաթ ձեզ ավելի լավ կզգաք և կկարողանաք հավաքել ձեր մտքերը ու ցույց տալ ձեր լավագույն որակները: Հանգստյան օրերին հնարավոր է չնախատեսված ուղևորություն կամ մի քանի անսպասելի նորություններ, որոնք կփոխեն ձեր նախնական մտադրությունները:

Առյուծներ

Շաբաթվա առաջին կեսը հարմար է վճռականություն ցուցաբերելու համար: Դուք կկարողանաք իրականացնել այն, ինչ նախատեսել էիք, բայց դեռ չէիք սկսել: Շաբաթվա վերջում պետք է թույլ տաք ձեզ հանգստանալ և լիցքաթափվել:

Կույսեր

Շաբաթվա սկզբում Կույսերը կարող են անհանգստություն և ունայնություն զգալ։ Այդ ամենը կօգնի հաղթահարել սիրելին: Եթե ​​հնարավորություն ունեք, մի կողմ դրեք գործերը և թույլ տվեք ինքներդ ձեզ ոչինչ չանել:

Կշեռքներ

Շաբաթվա սկիզբը Կշեռքների կյանքը կլցվի հուզական մտքերով։ Շաբաթվա կեսին կարող եք իրականացնել մի քանի խոշոր նախագիծ, որոնք հետագայում կարող են մեծ շահույթ ապահովել։

Կարիճներ

Խարդախության զոհ դառնալու ռիսկ կա, կամ դուք ինքներդ ստիպված կլինեք ինչ-որ բան անել խորամանկություն գործադրելով: Աշխատեք հնարավորինս անկեղծ լինել ու չխաբել ինքներդ ձեզ ու մյուսներին։

Աղեղնավորներ

Շաբաթվա սկզբում Աղեղնավորները կարող են ռոմանտիկ նամակագրություն ու շփում ունենալ: Չորեքշաբթի-հինգշաբթի դուք կարող եք հայտնվել ընտրության առջև ու անհրաժեշտ կլինի որոշում կայացնել մի քանի տարբերակներից:

Այծեղջյուրներ

Այծեղջյուրների առջև կարող են բացվել որոշակի նոր հնարավորություններ: Դա կարող է լինել աշխատանքի առաջարկ, ժամադրություն, նոր ծանոթություն: Ամեն ինչ լավ է ընթանալու, բայց մինչև շաբաթվա վերջ պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի սխալներ թույլ չտաք։

Ջրհոսներ

Շաբաթվա սկզբում Ջրհոսների կյանքում կարող են որոշակի խնդիրներ աջաջանալ՝ աշխատանքում, ընտանիքում կամ առողջական վիճակում։ Դրական իրադարձություններ տեղի կունենան անձնական հարաբերություններում։

Ձկներ

Ձկները կունենան նոր գիտելիքներ ստանալու ու զարգանալու հնարավորություն։ Գուցե հարկ լինի մեկնել անցանկալի, բայց անհրաժեշտ ուղևորության: Ձեր ակտիվ գործողությունների շնորհիվ էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ: