Ինչպե՞ս է Վենսան Կասելը շնորհավորել կնոջը՝ Թինա Կունակիին

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում կատարած ուղիղ հեռարձակումներից մեկի ժամանակ՝ պատասխանելով հետևորդների հարցերին, Թինա Կունակին դժգոհել էր, որ այս ծննդյան օրը կանցկացնի «կալանքի տակ» գտնվելով:

Ապրիլի 5-ին Թինային առաջինը շնորհավորել է ամուսինը՝ Վենսեն Կասելը, ով Ինստագրամի իր էջում լուսանկար է հարապարակել ու շնորհավորանք գրել կնոջ 23 տարին լրանալու առթիվ: Ֆրանսիացի դերասանը հրապարակել է Թինայի նուրբ, սև և սպիտակ դիմանկարն ու դրան կից գրել․ «Շնորհավոր ծնունդդ, իմ հրեշտակ»: