«Կորցրեցինք մարդկանց, որոնց ես ճանաչում էի»․ Նաոմի Քեմփբելը սգում է կորոնավիրուսից մահացած մտերիմների համար

Թեև հայտնի մարդկանց մեծամասնությունը փորձում է դրական կողմեր գտնել ինքնամեկուսացման մեջ, Նաոմի Քեմփբելը տխրել է ու չի թաքցնում դա: Մոդելը նոր սելֆի է հրապարակել Ինստագրամի իր էջում ու դրան կից տխուր գրառում արել այն ​​մասին, թե ինչպես է անցնում կարանտինային առօրյան։

«Չորրորդ շաբաթն անցավ: Հաջորդող օրերը կլինեն ամենադժվարը, չնայած անցած շաբաթ ամեն օր կորցրեցինք մարդկանց, որոնց ես ճանաչում էի: Եվ ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել սգալ նրանց մահը կամ գնալ աջակցելու իրենց մտերիմներին» – երկրպագուների հետ կիսվել է Նաոմին: Մոդելը ավարտել է հաղորդագրությունը՝ մարդկանց կոչ անելով լինել ուժեղ, չկորցնել հավատն ու խորհուրդ տվել խորը շունչ քաշել և փորձել հանգստանալ։