Մթերքներ, որոնք կօգնեն ձեզ ակտիվ ու առողջ մնալ կարանտինի ընթացքում

Տխուր ու հոգնած ե՞ք զգում ձեզ կարանտինի ընթացքում: Մենք գիտենք, թե որ մթերքները կօգնեն ձեզ վերականգնել ուժերը։ Մի շտապեք մեկ օրվա ընթացքում երրորդ բաժակ սուրճը խմել: Մրգերը, ընկուզեղենը և բարդ ածխաջրեր պարունակող հետևյալ մթերքները լավ այլընտրանք են ու կօգնեն ձեզ ակտիվ ու առողջ մնալ կարանտինի ընթացքում։

Թուրինջ

Եթե ​​սիրում եք թուրինջ, ապա շատ հաջողակ եք: Այս միրգը պարունակում է վիտամինների և առողջ ածխաջրերի մեծ քանակ: Եթե այն ձեզ համար չափազանց դառն է թվում, ապա կերեք գոնե մի քանի կտոր կիտրոն կամ նարինջ:

Խնձոր

Խնձորի մեջ պարունակվող պեկտինը շատ օգտակար ու դիետիկ մանրաթել է, որի օգնությամբ մարմինը, մի կողմից, ավելի լավ է մարսում սնունդը և, իսկ մյուս կողմից՝ հեռացնում է տոքսիններն ու վնասակար նյութերը:

Ընկուզեղեն

Նուշը, պնդուկը, ընկույզը պարունակում են մագնեզիում, պղինձ, վիտամին B2 և այլ նյութեր, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը, օգնում են ավելի լավ կենտրոնանալ, բարելավում են հիշողությունը և ուժ են հաղորդում: Պարզապես չպետք է մոռանալ, որ ընկուզեղենը բավականին բարձր կալորիականությամբ մթերք է, այնպես որ, եթե դուք չեք ցանկանում ձեռք բերել մի քանի ավելորդ կիլոգրամներ, օրվա ընթացքում կերեք մի բուռ ընկուզեղենից ոչ ավել։

Բանան

Բանանը բնական հակադեպրեսանտ է. Այն համեղ է, առողջարար և օգնում է բարձրացնել տրամադրությունը (քանի որ դրա բաղադրության մեջ կա «երջանկության հորմոն» սերոտոնին): Բանանը պարունակում է նաև վիտամին B6, գլյուկոզա, ֆրուկտոզա և արժեքավոր մանրաթելեր, որոնք օգնում են մարմնին պայքարել հոգնածության դեմ և լցվել ուժով:

Լոբի, սիսեռ, ոսպ

Սրանք բուսական սպիտակուցների, մանրաթելերի և բարդ ածխաջրերի արժեքավոր աղբյուր են ու ապահովում են ձեզ էներգիայով, այնպես որ պարտադիր ձեր սննդակարգում ներառեք լոբով, սիսեռով, ոսպով ապուրներն ու աղցանները։