Ո՞ւր են անհետացել Լերա Կուդրյավցևայի շուրթերը (լուսանկար)

Լերա Կուդրյավցևայի երկրպագուները համացանցում ուշադրություն են դարձրել նրա նոր լուսանկարին։ Նրանց կարծիքով՝ հայտնի հաղորդավարուհին կոսմետիկ միջամտության է դիմել։ Նրանք կարծում են, որ Լերան փոքրացրել է շուրթերը։
Երկրպագուներից մեկը նոր լուսանկարի մեկնաբանություններում կիսվել է իր կարծիքով՝ ասելով, որ նախկինում Լերայի շուրթերն ավելի հյութեղ էին, իսկ այժմ դրանք նկատելիորեն բարակել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լերա Կուդրյավցևան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել էր հիվանդանոցից լուսանկարով և խոստովանել էր, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ սարսափելի ծանր վիճակում է:
Պարզվում է 15 տարի առաջ Կուդրյավցևան իմպլանտներ է տեղադրել կրծքերի մեջ, որոնք պատռվել են, և հաղորդավարուհու մոտ սկսվել է ներքին արյունահոսություն ու հեմատոմաներ են առաջացել:

«Ես կիսվում եմ ձեզ հետ այս ցավալի պատմությամբ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դիմել նման վիրահատության լավ մտածեն և գիտակցեն, որ հետագայում կարող են լուրջ հետևանքների առաջ կանգնել: Եթե իմ հրապարակումը գոնե մի քանի աղջկա պաշտպանի իմպլանտների տեղադրումից, նշանակում է՝ զուր չէր իմ անկեղծությունը»,- գրել էր Կուդրյավցևան: