Ալեք Բոլդուինը 6-րդ անգամ հայր է դառնալու - showbiz.am

Ալեք Բոլդուինը 6-րդ անգամ հայր է դառնալու

By

Դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ 36-ամյա Հիլարի Բոլդուինը հայտարարել է իրենց մեծ ընտանիքի առաջիկա համալրման մասին: 62-ամյա հոլիվուդյան դերասանի կինը սպասում է հինգերորդ երեխային: Մասնագիտությամբ յոգայի ուսուցիչ Հիլարին ինքն է հայտնել երկրպագուներին այդ ուրախ լուրը: Նա Ինստագրամի իր էջում ուլտրաձայնային սենյակում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է լսում ապագա երեխայի սրտի բաբախյունը:

Հիլարիի համար սա շատ երջանիկ պահ է, քանի որ մինչ այս հղիությունը նա երկու անգամ կորցրել էր երեխաներին՝ հղիության տարբեր ժամկետներում։ «Լսեք … ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ զգացմունքները, երբ լսում եմ այս ձայնը: Սա պարզապես հիանալի նորություն է։ Երեխայիս հետ ամեն ինչ լավ է, նա առողջ է: Ես կցանկանայի կիսել ձեզ հետ իմ ուրախությունը» — հուզականորեն արտահայտվել է վազմազավակ մայրը: Ալեքն ու Հիլարին ունեն 4 երեխա, իսկ դերասանն իր առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր։ Այսպիսով, շուտով լույս աշխարհ գալ պատրաստվող փոքրիկը դառնալու է հայտնի դերասանի 6-րդ ժառանգը։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամում իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը հայտնի դարձավ «Մոր խոստումն» ու «Սիրուն Սոնա» հեռուսատասերիալներից ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցի...
Ավելին