Էմիլիի Ռատակովսկին՝ դիմակով ու ոճային հագուստով

Էմիլի Ռատակովսկին և նրա ամուսին Սեբաստիան Բեար Մաքքլարդը լրջորեն անհանգստացած են կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի համար։ Եթե մի քանի օր առաջ զույգը շրջում էր Նյու Յորքում առանց որևէ պաշտպանիչ դիմակների, ապա այսօր նրանք առանց դիմակների դուրս չեն գալիս փողոց։

Բայց փակելով դեմքը՝ Ռատակովսկին մարդկանց ուշադրությունը հրավիրել է մարմնի մեկ այլ հատվածի վրա: Մոդելը չի կարողանում բաց թողնել հերթական անգամ իր որովայնի կատարյալ մկաններով պարծենալու հնարավորությունը։ Այդ իսկ պատճռով Էմիլին լայն ու երկար գազարագույն բաճկոնի տակից հագել էր կարճ, սպիտակ տոպ: Նրա սպորտային ոճը լրացնում էին լայն տաբատը, «Nike» ապրանքանիշի սպորտային կոշիկները և բեյսբոլի սև գլխարկը: