«Նուրբ ու այդքան զորեղ կնոջը սիրեք ու պաշտպանեք»․ Նազենի Հովհաննիսյանի գեղեցիկ շնորհավորանքը ապրիլի 7-ի առթիվ

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է բոլոր կանանց՝ ապրիլի 7-ի առթիվ։ Նա նոր լուսանկար է հրապարակել, որին կից շատ գեղեցիկ գրառում է կատարել։ Նազենին գրել է․

«Սերը խաղաղություն է բերում, սրտաբաց վերաբերմունք՝ մարդու նկատմամբ ու հանգիստ վստահություն: Սերն անձնազոհ է, բայց և հավասարակշիռ՝ առանց ավելորդ քաոսի: Սերը՝ կնոջ աչքերում անսպառ փայլն է, որի պատասխանատուն տղամարդն է։ Այսօր ամենագեղեցիկ տոներից մեկն է. Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը, հինկտակարանյան մարգարեներից Եսային Քրիստոսի ծնունդից դեռ 700 տարի առաջ Սուրբ Հոգով գրել էր. «Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ»( Տերը մեզ հետ է) (Ես 7:14): Մեծագույն օրհնություն է Կնոջ՝ ծնունդ տալու կարողությունը: Մայրությունն անվերապահ սերն է. առանց նախապայմանի ու հետդարձի ակնկալիքի: Անմնացորդ հավատով ու սիրով էլ Սբ. Տիրամայրն իր որդուն մեզ նվիրաբերեց, հանուն մեր փրկության ու հավատքի զորության: Մայրերը միայն մի շնորհակալություն ունեն. սերը, խնամքն ու հոգատարությունը: Նուրբ ու այդքան զորեղ կնոջը սիրեք ու պաշտպանե՛ք սիրով, ոչ թե կոտրեք…որպեսզի սիրուց ՍԵՐ ծնվի, ոչ թե կռվից՝ ատելություն: Որպեսզի աշխարհում բարին` հոգատարություն ծնի, ոչ թե ագրեսիան` անտարբերություն, որ խոնարհությունը ուժի նշան դառնա, ոչ թե թուլության, որ վստահությունը հավասարակշռությամբ լինի, ոչ թե անպտուղ ընբոստությամբ: Որ կինը լինի Ծովի պես` խաղաղ ու անընդհատ շոյանքով սրածայր քարերի եզրերը կլորացնող, մեղմող ու իր աղերում՝ ցավերից ազատող: Մեզ մի փոթորկեք)) թե չէ հզոր նավատորմեր կարող են կործանվել ջրերի մեջ՝ իրենց հետ տանելով «հերոսների»… Մի բարկացրեք ու մի եղեք անտարբեր.. Կնոջն այնքան քիչ բան է պետք. Սեր: Կինն այնքան շատ բան է տալիս. Սեր:
Հ.Գ. Այս մեկուսացման մեջ Ապրիլի 7- ին մեզ բոլորիս «միավորում» է նաև գարնան քամին, որն առանց թույլատվության մտնում է բոլորիս տներն ու բերում Ավետման լուրը))) Շնորհավոր»։