Ալեք Բոլդուինը 6-րդ անգամ հայր է դառնալու

Դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ 36-ամյա Հիլարի Բոլդուինը հայտարարել է իրենց մեծ ընտանիքի առաջիկա համալրման մասին: 62-ամյա հոլիվուդյան դերասանի կինը սպասում է հինգերորդ երեխային: Մասնագիտությամբ յոգայի ուսուցիչ Հիլարին ինքն է հայտնել երկրպագուներին այդ ուրախ լուրը: Նա Ինստագրամի իր էջում ուլտրաձայնային սենյակում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է լսում ապագա երեխայի սրտի բաբախյունը:

Հիլարիի համար սա շատ երջանիկ պահ է, քանի որ մինչ այս հղիությունը նա երկու անգամ կորցրել էր երեխաներին՝ հղիության տարբեր ժամկետներում։ «Լսեք … ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ զգացմունքները, երբ լսում եմ այս ձայնը: Սա պարզապես հիանալի նորություն է։ Երեխայիս հետ ամեն ինչ լավ է, նա առողջ է: Ես կցանկանայի կիսել ձեզ հետ իմ ուրախությունը» – հուզականորեն արտահայտվել է վազմազավակ մայրը: Ալեքն ու Հիլարին ունեն 4 երեխա, իսկ դերասանն իր առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր։ Այսպիսով, շուտով լույս աշխարհ գալ պատրաստվող փոքրիկը դառնալու է հայտնի դերասանի 6-րդ ժառանգը։