Բեն Ավեստիսյանը ասմունքում է մայրիկի համար (տեսանյութ)

Դերասան Բեն Ավետիսյանն Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ասմունքում է մայրիկի համար։ Գեղեցիկ խոսքերով ու մաղթանքներով լցված տեսանյութին կից Բենը գրառում է կատարել ու շնորհավորել բոլոր կանանց ու մայրերի ապրիլի 7-ը։

«Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտներն ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը», – գրել է դերասանը։